06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր Քրիստոս որպես փաստաբան է քեզ համար, քանզի քեզ պաշտպանում է, իսկ վաղը Նա կդառնա Դատավոր

Եթե խոսք ունենք միմյանց ասելու, ուրեմն մեր խոսքը թող խաղաղությամբ հանգրվանի դիմացինի ականջում, ո՛չ թե խոցի նրա սիրտը: Որովհետև Աստված մեր լեզվի ունկնդիրն է:
 
Մենք պարտավոր ենք նույն պատկերով դիմավորել Տիրոջը` Երկրորդ Գալուստին, ինչ պատկերով որ ստեղծել է մեզ, այլապես չենք ճանաչվի նրա կողմից: Որովհետև Նա մեր սրտի Ճշմարիտ Վերակացուն է:
 
Չի կարելի մի բան մտածել, մի ա՛յլ բան խոսել և մի այլ բան գործել, որովհետև Աստված վկա՛ է մեր ներքին ցանկություններին:
Աստվածաշունչը մեր փրկության և հավիտենական կյանքի զարթուցիչն է, որը շատ հաճախ անջատում ենք, ինչպես առավոտյան անջատում ենք մեր զարթուցիչը և ուշանում եք կարևոր հանդիպումից:
 
Այսօ՛ր Քրիստոս որպես փաստաբան է քեզ համար, օգտվիր նրա բարի ծառայությունից, քանզի քեզ պաշտպանում է, իսկ վաղը Նա կդառնա Դատավո՛ր և քեզ կդատի քո գործերի համար:
 
Աշխարհը իր ականջները փակել է Աստծո խոսքի հանդեպ: Սակայն Աստված շարունակում է խոսել պատկան մարդկանց միջոցով:
 
Բարի լույս բոլորիս. Աստված մեզ արթնացրեց, ուրեմն մի անավարտ գործ ունենք թողած… իսկ մեր անավարտ գործը միշտ մեր զղջումն է, որ միշտ անտեսում ենք:
 
Ծովիկ Դավթյան
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ