Տեր-Պետրոսյանը հոգեզավակ Նիկոլին ուրացավ. «Ես այդ խեղկատակի հետ որևէ կապ չունեմ»
Արցախցի միջազգայնագետ Էդգար Էլբակյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի միջև հոկտեմբերի 17-ին կայացած հանդիպմանը։
«Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի մասին
- Հիշո՞ւմ եք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կարելի է ասել, պատմական հանդիպում էր ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։
- Հանդիպումն սկսվել էր տերպետրոսյանական խարիզմայի տիպիկ դրսևորմամբ․ «Նա իմ հոգեզավակը չէ։ Եթե ինձ չեք վստահում, կարող եք հարցնել ռուսական հետախուզությունից, որ ես այդ խեղկատակի հետ որևէ կապ չունեմ։ Այդ խեղկատակը փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները»։
- Ինչպես մեր բարեկամ իսպանացիներն են ասում, sin comentarios… »,- գրել է Էլբակյանը։
Ու ինչ է ստացվում, այն ժամանակ, երբ Նիկոլը ԼՏՊ-ի թիմակիցներին բարձր պաշտոնների էր նշանակում, խեղկատակ չե՞ր: Ու հիմա, երբ ամեն ինչ ձախողել է, Նիկոլի կողքին կանգնելը նշանակում է դավաճան, արդեն դարձավ խողկատա՞կ: Ու այստեղից հետեւություն՝ տեսնես էս երկրում քանի՞ խեղկատակ դավաճան ունենք:
Իսկ այն փաստը, որից ԼՏՊ-ն չի կարող խուսափել այն է, որ առնվազն 2008թ.-ին Նիկոլը նրա կողքին էր (լուսանկարն էլ՝ ավելորդ ապացույց), նրա պատվերով մարտի 1 էր սարքում: Այսինքն, եթե այն ժամանակ ԼՏՊ-ն չգիտեր, որ խեղկատակի է ծոցում տաքացնում, ուրեմն կատարյալ անընդունակ է: Եթե գիտեր, ուրեմն նա է իր ասած խեղկատակին այս երկրի գլխին փաթաթողը: