06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլը ներկաներին պատմել էր, թե ինչպես է ինքն Իլհամ Ալիեւի հետ բամբասել եւ գանգատվել Սերժ Սարգսյանից․ Էդգար Էլբակյան

 Հիշո՞ւմ եք, որ 2019 թ․ նոյեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ (https://www.primeminister.am/…/06/Nikol-Pashinyan-meeting/)։ Դրանից 4 օր անց Ա․ Հարությունյանը հայտարարեց․ «Այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ՝ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դա պարտվողական …, այդ բոլորը դավադիր ուժեր են…» (https://www.youtube.com/watch?v=wL9HlL9LFrQ&t=55s

  • Իսկ իրականությունն այն է, որ այդ հանդիպման ընթացքում Նիկոլը ներկաներին պատմել էր, թե ԻՆՉՊԵՍ Է ԻՆՔՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՄԲԱՍՈՒՄ ՈՒ ԳԱՆԳԱՏՎՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Նիկոլը թշնամական երկրի ղեկավարի հետ բամբասել է սեփական երկրի նախորդ ղեկավարից։
  • Պետականության զգացման ի սպառ բացակայությունը, ճղճիմությունն ու փոքրոգությունն են այս մարդու ու նրա թիմի էությունը։ Դրանով նա արդեն ավիրել է մեր պետությունը, իսկ հիմա փորձում է ավիրել նաև պատմական հիշողությունը՝ գրքերում մնալով որպես փրկիչ, ոչ որպես դավաճան։ Իմ կողմից ամեն ինչ անելու եմ, որ պատմությունն, ըստ վավերագրերի, գրվի այնպես, ինչպես եղել է։

Այս մասին գրառել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ