05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Նիկոլը չունի հանրային աջակցություն… Հետևաբար՝ բախումը բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան»

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։
Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով և երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը:

Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու:

Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձումը հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։

Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն․
Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։

Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող քպ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետևաբար՝ բախումն բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան։

Կա խոցված արժանապատվությամբ, դավավաճանված մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից և գիտակցում կորուստը։
Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից և ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ և արդար ընտրության իրավունքը։
Մնում է միայն զարմանալ իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացությունների և իշխանություններին պաշտպանելու հուսահատ փորձերի վրա։

Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտություն է։
Հեռացնենք Նիկոլին, փրկենք հայրենիքը։

Առանց Նիկոլ Հայաստան»։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ