«Փաշինյանը կատարել է Սորոսի պատվերը. նա հեռանալու 2 ճանապարհ ունի՝ «օվկիանոսից այն կողմ» կամ «գերեզման»». Անատոլի Վասերման
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ կորցնում է իշխանությունը. այս պայմաններում դժվար չէ գուշակեն՝ ով կգա նրան փոխարինելու: Այս մասին Լուրերի դաշնային գործակալության հետ զրույցում ասել է հայտնի լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Անատոլի Վասերմանը: Փոխանցում է Tert.am-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Երևանում բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվում. դրանց մասնակիցները պահանջում են Փաշինյանի հրաժարականն այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ձեռք բերված և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված պայմանավորվածությունների մասին:
«Փաշինյանը պետք է հրաժարական տա. այն ամենը, ինչ նա կարող էր անել Ջորջ Սորոսի պատվերով, արդեն արել է: Դրանից հետո էլ Հայաստանը հանձնել ժողովուրդը նրան այլևս թույլ չի տա: Իսկ թե ինչպես թույլ չի տա, արդեն այլ հարց է. հնարավոր են տարբերակներ»,-ասել է անվանի քաղաքագետն ու վստահություն հայտնել առ այն, որ ՀՀ կառավարության ղեկավարը պաշտոնից հեռանալու երկու ճանապարհ ունի՝ «օվկիանոսից այն կողմ» կամ «գերեզման»: