05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հարցեր ոստիկանությանը

Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից և հիշեցնում, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման և այլ իրավունքներ։

Հարցե՞ր՝ որքան ասես.

2018-ի ապրիլ-մայիսին քաղաքացիներն ազատ տեղաշարժի այդ իրավունքը չունեի՞ն

2018-ի ապրիլ-մայիսին «կասրուլьկա-մոբ» անողները տուգանվե՞լ են

Հանրային ռադիոյի և Պետհամալսարանի շենք ներխուժածներն ի՞նչ պատիժ են կրել

Դատավորների ու դատարանների աշխատանքը խոչընդոտելու համար քանի՞ մարդ է պատասխանատվության ենթարկվել

2018-ի ապրիլ-մայիսին քայլող ու ոտքով գործի գնացող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ինչո՞ւ են բնակավայրերի ճանապարհները փակվում և ոտնահարվում քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքները:

Շարունակեք ինքներդ․․․

Գրում է լրագրող Էդուարդ Սարիբեկյանը

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ