Հասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն 22 օր է անցել «կապիտուլյացիայի» ստորագրման ակտի կնքումից, բայց «անմեղսունակների
ռեժիմը» մատը մատին չի տվել պատերազմում զոհված հայորդիների դիերի վերադարձի խնդրի լուծման առնչությամբ։
Նույն անպատասխանատու վիճակն է նաեւ անհետ կորած զիվորների, սպաների ու կամավորների հարցում։
Հողատուն ու նրա «ֆեյքաֆերման», հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն , զբաղված է իր աթոռը պահելով։
Հասարակությանը պետք է հայտարարվի,թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում եւ ինչ է արվում այդ կարեւորագույն խնդրի լուծման ուղղությամբ։
Հերիք է կառչեք աթոռից, զբաղվեք այդ խնդրով ու լուծեք այն»: