09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դատապարտում եմ լրագրողների եւ խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական հարձակումները. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատապարտում եմ լրագրողների եւ խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական հարձակումները Ոստիկանները այսօր երեկոյան, բռնի ուժով փորձել են ցրել խաղաղ ցույցը, որը ընթանում էր ի պաշտպանությունը գերիների, որը մեկ պահանջ ուներ ՀՀ կառավարությունից՝ արագ կազմակերպել գերիների վերադարձը հայրենիք։

Ոստիկանական ահռելի ուժերը թուրքի պես հարձակվեցին խաղաղ մարդկանց վրա, եւ արդյունքում տուժեցին տասնյակ քաղաքացիներ, ՀՀ եռագույնը, նաեւ՝ լրագրողներ…

Լրագրողներին եւ, առհասարակ, խաղաղ ցուցարարներին, գերիների ծնողների, պատերազմի մասնակից տղաների, որդեկորույս ծնողների վրա թուրքի պես հարձակվող ՀՀ ոստիկաններ…

եղկելի է ձեր արաքը, հասկացեք վերջապես, դավաճանի հրահագները կատարելը ավելի մեծ հանցանք , դուք մեղսակից եք դառնում այդ դավաճանությանը, այդ մարդկանց վրա հարձակվելը մեղք է…

Հասկացեք․․Խստորեն դատապարտում եմ լրագրողների եւ ՀՀ քաղաքացիների վրա բոլոր հարձակումները եւ բռնությունները, պահանջում եմ՝ վերջ տվեք, սթափվեք, սթափվեք․․․

Ձեռքերդ հեռու ՀՀ արժանապատիվ եւ սգացող ժողովորդից եւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներից…

Հեռու…»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ