05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մենք, 20 սանտիմետրով ցանկապատը աջ-ձախ տանելու համար հարեւանի հետ տարիներով չխոսացող ժողովուրդս,
 
Մենք, կիսվող տան բակի ամեն մի մետրի համար բարեկամներով տարիներ դատվող ժողովուրդս,
 
Մենք, ավտոտնակի դիմաց խալխի մեքենան կանգնացնելու համար համաշխարհային տուրուդմփոցի պատրաստ ժողովուրդս,
 
Մենք, մեր հողամաս մտնող հարեւանի ծառի ճյուղերը կտրել պահանջող ժողովուրդս,
 
Մենք, առաջ տրվող պատշգամբը տակի ու վերեւի հարեւաններից 10 սմ ավել սղցրած ժողովուրդս,
 
Մենք, ընդհանուր աստիճանավանդակի վրա երեխեքի հեծանիվներն ավելի լավ տեղ կայանելու համար ձայններս մինչեւ ՄԱԿ-ի ամբիոն հասցնելու պատրաստ ժողովուրդս,
 
Մենք, քաղաքապետարանի աչքից հեռու պարիսպը գիշերով կեսմետր առաջ դնող ժողովուրդս,
 
Մենք, անձնական տարածքի համար դիմացինի կոկորդը կրծելու պատրաստ, սեփական օջախի «մանյակ» ժողովուդս…
 
Բա այն կորուսյալ 10 000 ք կմ տարածքը, մեր հարազատների արյամբ ու քրտինքիվ շաղախված, մերը չէ՞ր, մեր օջախը չէ՞, մեր հողը չէ՞ր։
 
Բա հողամասից, տնից, տեղից ու ամեն ինչից զրկված մարդիկ մերը չե՞ն։
 
Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ