05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանի որոշումը և նրան պարտավորեցրել

Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Իգոր Սարգսյանը դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը:

Դատարանն արձանագրել է, որ խախատվել է Իգոր Սարգսյանի աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնարար իրավունքը և Իգոր Սարգսյանի հայցը բավարարել:

Դատարանը վճռել է՝Հայաստանի Հանրապետության վարչապետի 23.10.2019 թվականի «Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ 1539-Ա որոշումը ճանաչել անվավեր:

Վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ