25 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2023
KFC

Եկել է «վեշերդ հավաքելու» ժամանակը. Շարմազանով

A56A9E55-E95E-44F1-91EC-0C20A4F8F784

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռեւս հոկտեմբերի 12-ին,կրկնում եմ հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին ,որ կանգնեցվի պատերազմը։
Ավելին. ասել եմ ,որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել եւ պատերազմը շարունակվելու դեւպքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։
Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք։

Հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը,որը Պուտինի համար «անհասկանալի» է եղել։

Իսկ այսօր լկտիաբար ստում է թե Պուտինը իր պատասխանը «տրամաբանական» է համարել։

Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից.ոչ Հադրութի եւ ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
Նիկոլ,քո ամեն մի նոր գրառում ապացուցում է,որ դու հողատու ես,սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես։

Եկել է «վեշերդ հավաքելու» ժամանակը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ