19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեռացրեք ձեզ խաբածին. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դավաճանները օգտագործել են բոլոր հնարավոր ձևերը: Երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը, մտածողությունը:

Դո՛ւք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժևորելու բարոյահոգեբանական, հոգևոր արժեհամակարգը, որի վրա հիմնված է նրանց կեցությունը: Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը՝ կկարողանաք նրանց հանգիստ ճանապարհել դժոխք: Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել թերահավատություն ազգային ինքնատիպ մշակույթի նկատմամբ: Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր:Այս ամենի արդյունքում ունենք հազարավոր զոհեր,գերիներ, Արցախի 80% կորուստ,վտանգված ՀՀ:
Միակը չենք եղել որպես պետություն, միակը չենք եղել որպես հաղթած ազգ, ում վրա հաջողությամբ կիրառվել է այս ամենը։

Բայց կարող ենք դառնալ եզակիներից, ովքեր ի սպառ կհանեն այս գարշանքն իրենց կյանքից։

Հ.Գ. Հեռացրեք ձեզ խաբածին, հեռացրեք ձեզ օգտագործածին, հեռացրեք ձեր զգացմունքները շահագործածին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ