22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլիզմը արմատախիլ պետք է անել. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չգիտեմ, ով եւ ովքեր կլինեն ՀՀ-ում նոր իշխանություն, նոր վարչապետ եւ նախագահ, բայց հենց այսօրվանից ուզում եմ խնդրել, որ երբեք իրենց մոտ չթողնեն միքայելպողոսյաններին, տարբեր երգիչ-երգչուհիների, լրագրող-խմբագիրների, դերասան-մերասանների, ռեժիսոր-գրողների, բանաստեղծ-մանաստեղծների, երաժիշտ-մերաժիստների, հրատարակիչ-մրատարակիչների, եւ այլ արարածների, որ նիկոլապաշտ եւ նիկոլասիրահար էին, արդարացնում էին դրան երկու տարի առաջ/դե, հա նախկինները փլան-փստան/, եւ երկու տարվա ընթացքում, փորձում էին դրան լուրջ ընդունել, ասածները գովել, փառաբանել, տրամաբանություն տեսնել դրա խոսքերում եւ արարքներում եւ ձեռքի հետ էլ «նախկինններին» քարկոծել․․Իրենց, եթե թվում էր, մարդիկ հիշողություն չունեին եւ չեն տեսել դրանց ծեքծեքումները նույն այդ «նախկինների» առաջ, չարաչար են սխալվում․․.

Ամոթ չեմ ասում, որովհետեւ պատեհապաշտ այս պնակալեզները դրանից չունեն, ունեն ցինիզմի անչափելի պաշար, անձնական շահ, անչափելի ագահություն եւ ուրիշ ոչինչ․․.
Ուրեմն, խնդրանքս ՀՀ նոր իշխանություններին, նոր վարչապետին եւ նոր նախագահին, նոր նախարարներին եւ նոր պատգամավորներին՝ սապոնվողներին եւ շնիկի պես ձեր ոտքերին փաթաթվողներին ռադ կանեք անմիջապես․․.

Հիշեք երեկվա եւ այսօրվա սապոնվողնների անունները, հիշեք եւ մոտ չթողնեք․․Եթե ուզում եք , որ մեր հասարակությունն առողջանա, եթե ուզում եք ունենալ իրապես մտավորականություն եւ ոչ թե մտա-վոռա-կան-ու-թյուն․․․․

Հ․Գ․ Չասեք՝ դեռ դրա ժամանակը չէ, ճիշտ ժամանակն է, այսօր որոշ դեմքեր տեսա եւ հասկացա, որ դրանք իշխանափոխության սուր հոտառություն ունեն․․.Նիկոլիզմը արմատախիլ պետք է անել, նիկոլը գնում է, ուրեմն, հենց այսօրվանից հարկ է մաքրել ավգյան ախոռները․․․Վաղվա Հայաստանում պետք է լինեն բացառապես իսկական հայերը, մաքուր հայերը․․.ճիշտ հայերը․․.ոչ՝ թուրքիզմին․․.»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ