09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դուռը բացվում ա, երեխես ասում ա՝ պապան եկավ. կամավոր ռազմաճակատ մեկնած Կարապետից հոկտեմբերի 12–ից լուր չկա

Կամավոր ռազմաճակատ մեկնած Կարապետի հետ հարազատները վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 12-ին։ Այդ մասին այսօր` նոյեմբերի 27-ին, Կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց նրա կինը՝ Քրիստինա Արշակյանը։

«Հոկտեմբերի 12-ից ամուսնուցս լուր չունեմ։ Ասաց՝ տեղափոխում են, չեմ կարող ասել՝ ուր։ Որպես կամավոր է գնացել, կռվել է Ջաբրաիլում, Ֆիզուլիում։ Ես պատրաստ եմ, թող ինձ գոնե դին տան, բայց ես տեղ ունենամ, որ լացեմ ու հանգստանամ։ Մարտական ընկերներն ասում են՝ իրեն ռմբկածության տակ են տեսել, զենք են ուզել, զենք չեն տվել, բա այդ մարդիկ ինչո՞վ էին կռվելու։ Դուռը բացվում ա, երեխես ասում ա՝ պապան եկավ։ Ինչքա՞ն կարելի է խաբելով ման գալ։ Նստած աթոռի կռիվ են անում, էլի ձեր աթոռի կռիվը արեք, բայց մեր զինվորներին մեզ վերադարձրեք», -ասաց Քրիստինա Արշակյանը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ