09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր Նիկոլից որևէ լավ բան են սպասում. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ո՜չ, Նիկոլը երբեք թույլ չի տա, որ զոմբիներն ու անուղեղները խելքի գան։ Նրանք Նիկոլին պետք են որպես զոմբի, անուղեղ մի զանգված, ում խաբելն ու կործանելը հեշտ լինի։ Դրա համար են եղել բոլոր ուղերձները, լայվերը, միտինգներն, ու մյուս մանիպուլյացիաները։
 
Արդեն անցել է Հայաստանի տարածքները զիջելուն, ու էլի շարունակում է հպարտ քաղաքացուն էշի տեղ դնել։
Այ եթե ՀՀ քաղաքացիներն իրոք հպարտ ու արժանապատիվ լինեին, Նիկոլն իր խունտայով նոյեմբերի 9-ից սկսած պետք է պատասխանատվության կանչված լիներ, ոչ թե շարունակեր եթերում օյինբազություն անելը։
 
Բերձորի ու Սյունիքի մասին մտածիր պարոն Դավաճան։ Շուտով Բերձորի տարածքը և քո թողած նեղլիկ ճանապարհը դառնալու է ազերի ավազակախմբերի ճանապարհային ահաբեկչության թիրախ։
 
Նիկո՜լ, Սոթքի հանքը տալը գցեցիր ԶՈւ ԳՇ գրպանը, իսկ Սյունիքի սահմանամերձ գյուղերի հայաթափման և հետագա բախումների վերաբերյալ, կաշիդ փրկելու բացատրություններ գտել ե՞ս արդեն, թե՞ դեռ ոչ։
Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր Նիկոլից որևէ լավ բան են սպասում, կամ շարունակում են հանդուրժել ու ճանաչել որպես վարչապետի»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ