05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հոգեպես անհավասարակշիռ սուբյեկտի հակասահմանադրական քայլերի վրա աչք փակած ու մանուկների հետ պաղպաղակ եւ համբուրգեր վայելած, եւ ընդամենը աշխարհում շրջագայած նախագահ Արմեն Սարգսյանը սկսել է սեփական խաղը․ Իրատես

Ասում են, թե 2,5 տարի իրեն բնորոշ հանդուրժողականությամբ լռած, երկրի վարչապետի աթոռն ուզուրպացրած հոգեպես անհավասարակշիռ սուբյեկտի հազար ու մի հակասահմանադրական քայլերի վրա աչք փակած ու այդ ընթացքում մանուկների հետ պաղպաղակ եւ համբուրգեր վայելած, եւ ընդամենը աշխարհում շրջագայած նախագահ Արմեն Սարգսյանը սկսել է սեփական խաղը։

Ասում են, թե վարչապետի եւ կառավարության հրաժարականի կիսատ-պռատ պահանջը ՀՀ բուտաֆորային նախագահ Արմեն Սարգսյանի համար կարեւոր էր հասարակության տրամադրությունները շոշափելու տեսանկյունից։

Ասում են նաեւ, թե նախագահը, առկա իրողություններից «չոր» դուրս գալու, ինչպես նաեւ սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, հաղթելու եւ ԱԺ սեփական թիմ գործուղելու ցանկություն ունի։

Ի վերջո, ասում են, որ Սարգսյանն արդեն ձեւավորում է մարդկանց այն շրջանակը, որոնք մասնակցելու են ընտրություններին եւ ԱԺ-ում ներկայացնելու են Մեծ Բրիտանիայի որոշակի շրջանակների հստակ նկրտումները Հայաստանում պաշտպանող նախագահ Սարգսյանի շահերը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ