09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ժողովուրդը մեզ չի ների․ Տիգրան Ավինյանի եւ Արարատ Միրզոյանի տարբերությունը․ Հրապարակ

Որքան էլ որոշ պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե իրենք անտեղյակ են եղել նոյեմբերի 10-ի տխրահռչակ փաստաթղթից, եւ Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերվա ընթացքում ու միայնակ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, այդուհանդերձ, ռազմաքաղաքական էլիտայում եղել են պաշտոնյաներ, որոնք նախապես ծանոթ են եղել այդ փաստաթղթի բովանդակությանը։

Մինչ ստորագրելը, Փաշինյանը հավաքել կամ ուղղակի տեղեկացրել է այդ մասին նախարարներ Զոհրաբ Մնացականյանին, Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ, բնականաբար, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Միակ պաշտոնյան, ով մի թեթեւ առարկել է կապիտուլյացիայի փաստաթղթի դեմ եւ զգուշացրել, որ ժողովուրդը մեզ չի ների, եղել է Արարատ Միրզոյանը։ Մեզ ասացին, որ հատկապես երկու ձեռքով կողմ է եղել Տիգրան Ավինյանը, ով հիմա ակտիվորեն զբաղվում է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկելու գործընթացով։ Նա համոզել է, որ պետք է անպայման ստորագրվի այդ փաստաթուղթը․ կարեւորը, որ պատերազմը դադարի։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ