05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կառավարության շենքում ընդունում է «Իմ քայլի» պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարների /Ուղիղ/

Քիչ առաջ Տելեգրամի ալիքներից մեկը՝ Մեդիապորտը, հայտնել էր, այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կառավարության շենքում ընդունում է «Իմ քայլի» պատգամավորներին և ԶԼՄ-ների ղեկավարների: 168.am-ի լրագրողը կառավարության շենքի առջև տեսել է, թե ինչպես է կառավարություն մտնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Հարցին, թե կառավարություն գալու նպատակը Աննա Հակոբյանի հետ հանդիպո՞ւմն է, Ռուբինյանը բացասական պատասխան է տվել, սակայն չի հստակեցրել, թե ինչո՞ւ է եկել Կառավարություն:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս 4 պատգամավորներ եկել են Կառավարություն՝ Ալեքսեյ Սանդիկովը, Արման Եղոյանը, Հայկ Կոնջորյանը, Հակոբ Սիմիդյանը: Վերջինը մեր թղթղակցի հարցին, թե ինչո՞ւ է եկել կառավարություն՝ պատասխանել է․ «Պատգամավոր եմ, ի՞նչ ա՝ չե՞մ կարող գալ կառավարություն»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ