Որքան էլ Փաշինյանը իրեն «սկոտչի» վարչապետի աթոռին չի ստացվելու. Գեղամ Մանուկյան
Ազատության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հնարահավաքը: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը իր ելույթում նշեց, որ հանրահավաքի ընթացքում հնարավոր է սանդրանքներ լինեն, և հորդորեց հանրահավաքի մասնակիցներին ոչ մի պարագայում չտրվել սադրանքների:
«Ի՞նչ է անում ՀՀ վարչապետը. տեսանյութ է հրապարակում, զանգում է առաջնակետեր, սպաների ու զինվորների հետ կատակում է, ռազմական գաղտնիքներ է հարցնում, չեն պատասխանում, երեխայի պես ուրախանում է՝ ինչ լավ է, որ ռազմական գաղտնիք չեք բացահայտում: Սա է Նիկոլ Փաշինյանի լրջությունն այդ լրջագույն պահին: Այդպիսի անլուրջ պահերը հետևեցին բոլոր օրերին, երբ օրերով անհետանում էր», – նկատեց Մանուկյանը։
«Ցանկացած սադրիչ գործողության դեպքում դիմել ոստիկաններին, մենք սադրանքի ենթարկվողը չենք, մեր պահանջը արդար է և մենք հասնելու ենք դրա իրականացմանը: Մեր պահանջը ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ աթոռի համար չէ: Որքան էլ Փաշինյանը իրեն «սկոտչի» վարչապետի աթոռին, որքան էլ այդ աթոռի համար նա դիմի սադրանքների, միևնույն է չի ստացվելու»,-շեշտեց Մանուկյանը: