19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես հայրիկիս եմ շնորհակալ բժիշկի մասնագիտությունն ընտրելու համար. Ալ. Մալայան /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում ՛՛Կոչումով բժիշկ՛՛ նախագծի հինգերորդ թողարկումը` նվիրված Մալայանների բժշկական ընտանիքին։ Նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը:

Մալայանների բժշկական ընտանիքի հարուստ պատմությունը ներկայացնում է երրորդ սերնդի ներկայացուցիչը` Ալեքսանդր Մալայանը, ով ստեղծման իսկ օրից աշխատում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, 1999 թվականից՝ ղեկավարելով կենտրոնը:

Ալեքսանդր Մալայանը 90-ականների սկզբին, զարկ տվեց հայ ակնաբուժության զարգացմանը` ներդնելով միջազգային նոր գիտելիքներ և փորձ հետխորհրդային Հայաստանում։

՛՛Ես հայրիկիս եմ շնորհակալ, որ բժիշկի մասնագիտությունն ընտրելու համար, որովհետև գաղտնիք չէ, որ բժշկի և ուսուցչի հանդեպ թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ աշխարհում, վերաբերմունքը մի քիչ այլ է: Բժիշկ լինելը մեծ պատասխանատվություն է և մեծ պատիվ: Ես հաճախ կրկնում եմ Հիպոկրատի խոսքերը`՛՛Աստված տվել է մարդուն երկու ծունկ, որ առաջինը խոնարհի իր առջև, երկրորդը` բժշկի՛՛,-ասում է Ալեքսանդր Մալայանը:

Հունիսից սկսած  արդեն հրապարակվել են Ֆանարջյանների, Սարուխանյանների, Անանիկյանների, Մինասյանների բժշկական գերդաստաններին նվիրված թողարկումները։

 Նախագծի ամբողջական տեքստային և վիդեո տարբերակներին  կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ