03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցը սպառնում է սպանել նրանց, ովքեր դեմ են հող հանձնելուն. Politik.am

Իշխանությունները Հայաստանն ու Արցախը տանելով պարտության, հիմա էլ փորձում են երկրի ներսում հրահրել քաղաքացիական պատերազմ, հաղորդում է Politik.am-Ը:

Կայքը գրում է. «Այս նպատակին հասնելու համար օգտագործում են զինվորական համազգեստ հագնող իրենց աջակիցներին, որոնք սպառնում են գալ ու գնդակահարել բոլորին, ովքեր դեմ են հող հանձնելուն։ Մի կողմ թողնելով այն, որ դժվար է բանական մարդու համար ընկալել, թե ինչպես կարող է հողի համար կյանքը զոհասեղանին դրած զինվորականը կոչ անել հանձնել հողերը առանց մարտի, փորձենք հասկանալ, թե ինչպես են այս տեղեկատվական պատերազմը վարում իրենց քաղաքացիների դեմ իշխանությունները։

Իշխանական պատգամավորները, նախարարները տարածում են տեսանյութեր, որտեղ զինված մարդիկ սպառնում են սպանել իշխանության ընդդիմախոսներին։ Նոյեմբերի 10-ին նման մի տեսանյութ է տարածել իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնողը։

Տարածված տեսանյութում խոսող «կամավորականը» իրականում վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Գառնիկ Վարդանյանն է։  Նրա ծառայակիցները տեղեկացնում են, որ Վարդանյանն իրականում պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Գորիսի տարածքում, ինչպես ՔՊ ջոկատի մյուս անդամները։

Գառնիկ Վարդանյանի տեսաուղերձը գալիս է ապացուցելու, որ իշխանություններն են կանգնած այս ահաբեկչական գործողության հետևում։ Իշխանությունները խախտելով Սահմանադրությունը փորձում են զինված ուժերի կազմում ներառված քաղաքացիներին ներգրավել քաղաքական գործընթացներում և ճնշել ընդդիմախոսներին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ