22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոտենում է այն օրը, երբ Արցախը դե ֆակտո չի լինի, այդ օրվանից կսկսվի «Իմ քայլին» պատասխանատվության ենթարկելու համահայկական օպերացիան․ Միքայել Մինասյան

Վերջին 100 տարում հազիվ էինք դուրս եկել զոհի կարգավիճակից։ Հազիվ էինք սովորել լինել հաղթանակած ազգի զավակներ։ Սփյուռքահայերը, գալով հայրենիք, հպարտանում էին, թե գնում են երկու հայկական պետություններ այցի։ Հիմա բոլորը նվաստացած են։ Կորցրել են իրենց արժանապատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ռուսաստանահայերը, որ լինելով մեծաքանակ ու ազդեցիկ, օգնելով ու ներդրումներ անելով Հայաստանում և Արցախում, այսօր գետինն են մտնում, տեսնելով հրճվող ադրբեջանցիներին, և հազիվ են զսպում, որ չսկսեն ազգամիջյան պատերազմ Մոսկվայում։

Ամերիկահայերը, որ ունենալով սեփական լոբբին, սենատորերին ու կոնգրեսականներին, այսօր շվարած մնացել են, գետինն են մտնում, տեսնելով հրճվող թուրքերին, հազիվ են զսպում, որ չսկսեն բախումներ Վաշինգտոնում։

Ֆրանսահայերը, որ ամեն ինչ արեցին ու քաղաք առ քաղաք ճանաչել էին տալիս Արցախի անկախությունը, հիմա չգիտեն ինչ պատասխանեն իրենց ֆրանսիացի ընկերներին։

Արցախցիները, որոնք այսօր հայրենազրկվել են, ընտանիքներ, որոնք չունեն ամուսին, ապագա ու երեխաներով հանդերձ հայտնվել են դրսում, նրանք նվաստացած են։

Հայաստանի հայերը, որոնք հավատացել են քո Արծրունի ամեն մի ստին, ովքեր ամեն օր հավատում էին, որ հաղթելու են ու հիմա իրենց ասել ես, որ եղել են վախկոտ ու պատերազմից թռած։

«Իմ քայլը» դեռ տաք է։ «Իմ քայլում» դեռ չեն հասկանում։ Այն, ինչ արեց Նիկոլը ու այն, ինչ անում են իրենք՝ հայ ժողովրդի պատմության մեջ դեռ ոչ մի քաղաքական ուժ չի արել։ Ու կգա ժամանակը, իսկ այն մոտ է, որ «Իմ քայլը» պատասխան կտա այս համազգային նվաստացման համար։

Որովհետև հնարավոր չի լինի խաբել, ֆեյքերով շեղել, բանսարկել։ Որովհետև մոտենում է այն օրը, երբ Արցախը դե ֆակտո չի լինի։ Այդ օրվանից կսկսվի «Իմ քայլին» պատասխանատվության ենթարկելու համահայկական օպերացիան։

Չե՛ն մարսելու։

Ու սա ես չեմ ասում։ Արդեն կան հազարավոր ասողներ՝ ավելի զայրացած, ավելի նսեմացած ու հաշվեհարդար անելու պատրաստ արժանապատիվ հայեր»,- գրել է Միքայել Մինասյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ