06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նիկոլ, կանգ առ, մի ծախիր մեր հայրենիքը. Արթուր Վանեցյան

Ցավոք սրտի, մենք չկարողացանք կանխել դավաճանական իշխանությունների՝ արյունով գծված մեր սահմանները գրչի մեկ հարվածով թուրքին հանձնելու դավադիր ծրագիրը, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մեկ տարի առաջ կոչ արեցի, ասեցի՝ Նիկոլ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման, չլսեց: Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ, մի ծախիր մեր հայրենիքը: Այստեղ հավաքվել ենք ոչ թե իշխանափոխության, այլ մեկ նպատակով՝ մեր երկիրը, մեր Արցախն ու ինքնությունը փրկելու: Հայ ազգը երբեք չի ընկրկելու, հայ ազգը հաղթող ազգ է և անպայման հաղթելու է», – ասաց Վանեցյանը:

Նա շեշտեց՝ ոչ ոք տուն չի գնալու, կանգնելու են՝ մինչև հասնեն երկրի ապագայի փրկությանը:

«Այն գործակալական ցանցերը, որոնք 2.5 տարվա ընթացքում փորձում էին փչնչացնել մեր ազգային ինքնությունը, այսօր Արցախում կործանեցին հազարավոր երիտասարդների: Մենք իրավունք չունենք մեր զավակների, հայրերի համար այստեղից մի քայլ հեռանալու, և մեր պայքարը տանելու ենք մինչև վերջ: Այդ վերջը շատ մոտ է», – ասաց Արթուր Վանեցյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ