26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եկեք և իմ աչքերի մեջ նայելով պատասխանեք,թե ինչո՞ւ մի ողջ ժողովուրդ տարհանեցիք. Բաց նամակ Արայիկ Հարությունյանին

Լրագրող Ծովինար Բարխուդարյանը գրում է. 

✔Նախորդ գրառումս Ստեփանակերտում,գրեթե, մենակ մնացած կնոջ հուսահատ ճիչ էր,բնավ ո՜չ կոչ կամ խնդրանք։ Որոշում կայացնողը դուք եք,սիրելիներս։
✔Իսկ հիմա իմ առաջին և վերջին ԲԱՑ ՆԱՄԱԿԸ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan -ին.
Հիշում եք,անկասկած,սեպտեմբերի 27-ի առավոտը.ես Ձեզ հարցրի.
-Պարոն Նախագահ,լոխ լյավա՞ ինան։
Դուք փոքր֊ինչ քամահրական տոնով ինձ պատասխանեցիք.
-Կասկածող կա՞։
✔ Ես երբեք կասկածի տակ չեմ առել մեր տղաների բազկի զորությունն ու ոգու ամրությունը,որովհետև տարիներ շարունակ պատիվ եմ ունեցել նրանց աչքերի մեջ նայելու։
✔Ես վայրկյան անգամ չեմ կասկածել,որ իմ ամուսինը,որ դեռևս առաջնագծում է,անգամ կյանքի գնով կհաղթի։
✔Հիմա հրավիրում եմ Ձեզ հրապարակի նույն անկյունը,եկեք և իմ աչքերի մեջ նայելով ասեք,որ մեր բանակը բարոյալքված էր, ես Ձեր պատասխանը կտամ…էն էլ հունց…
✔Եկեք և իմ աչքերի մեջ նայելով պատասխանեք,թե ինչո՞ւ մի ողջ ժողովուրդ տարհանեցիք։
✔Եկեք և հարազատ քաղաքում,գրեթե, մենակ մնացած կնոջ աչքերի մեջ նայելով ասեք,թե ինչպե՞ս գողացաք իմ ժպիտը,հույսը,հավատը՝ՀԱՅՐԵՆՒՔԸ։
✔Եթե համարձակություն ունեք,եկեք…
Հ.Գ.Լսել եմ՝ հրամայել եք աշխատանքից ազատել բոլոր նրանց,ովքեր լքել են աշխատավայրը։ Սկսեք Ձեր ամենամոտ շրջապատից,որ Կորոնայի քողի տակ ճողոպրել են՝առաջնագծից հանելով իրենց որդիներին։
Հ.Գ.Բոլոր նրանք,ովքեր ճոռոմ֊ճոռոմ հայտարարում են,որ բոլորս ենք մեղավոր,թարգեք։
Հնարավոր է՝դուք մեղավոր եք,իմ ընտանիքը՝ոչ։ Ի դեպ, ձայների մեծամասնությունը պոռոտախոսն ստացել է այն շրջաններում,որոնք հանձնել է։
Ես Ձեզ չեմ ընտրել։
Նիկոլապաշտներն ու իրենց կուռքն էլ մեր անեծքների տակից դուրս չեն գա։
#ապրելուենք

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ