13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Աղոթք զինվորների համար

Տեր Աստված մեր, Դու Պահիր, Պահպանիր և Օրհնիր բոլոր զորավարներին, զինվորներին և Հայոց բանակին ամեն ժամ և հատկապես պատերազմների և փորձությունների օրերին։ Նրանց միտքն ու մտածումները Քո Սուրբ երկյուղի վրա սևեռած պահիր, որպեսզի մշտապես Քեզանով պաշտպանված լինելով հեռու մնան փորձություններից, նեղություններից և վտանգներից։ Քո կողմից մեզ տրված բոլոր բարիքների համար արժանի դարձրու մեզ Օրհնություն և Փառք մատուցելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։
 
Ո՜վ Զորությունների Տեր, խաղաղության հրեշտակին ուղարկիր, որ գա և անվնաս պահի մեզ ամենքիս՝ գիշեր թե ցերեկ, արթնության թե հանգստի մեջ, քանի որ Դու ես տիեզերքի Թագավորը և մարդկանց Արարիչը, և այժմ աղաչում ենք Քեզ, Տեր Աստված մեր, ուղղիր մարդկանց սրտերը դեպի Քո կամքը և երկնային խաղաղությունը և վերացրու ամեն տեսակ պատուհաս Քո արարածների միջից, որպեսզի բոլորս տեսնենք Քո ողորմության նշանը, և փառավորենք Ամենասուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։
 
Հայկական Երուսաղեմ 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ