19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թմրամոլների թիվը Հայաստանում աճել է

Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը  մամուլի ասուլիսում ներկայացրեց 2014թ. 9 ամսվա  ոստիկանության իրականացրած աշխատանքը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ:

2014 թ. հունվարից մինչեւ սեպտեմբեր  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 883 դեպք է հայտնաբերվել՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 94-ով պակաս:
Թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 362 անձ, իսկ թմրամիջոց պարունակող բույս աճեցնելու համար՝ 32 անձ:

Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել եւ առգրավվել է 882 կգ 84 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 40 գրամ հոգեմետ նյութ, երկուսուկես լիտր պրեկուրսոր:
Հայտնաբերվել է նաեւ բնակչության կողմից աճեցված երկու տոննա 261 կգ կանեփի եւ 26 կգ կակաչի բույս: 

 Ոլորտի պատասխանատուն նշեց, որ  Հայաստանում ներկայումս  գրանցված է 5271 թմրամոլ, նախորդ տարի 5022-ի փոխարեն:  Ուժեղացրել են կանխարգելման աշխատանքները, կազմակերպվել է թմրանյութերի ներմուծման նախականխումը Հայաստան. “Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ անցկացնում ենք դաստիարակչական քայլեր: Դպրոցներում տարվում են դասեր: Երեխաներին նաեւ ցույց ենք տալիս, թե այսպես կոչված բենզինիստների վախճանն ինչով է ավարտվում”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ