19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ընդունելություն պաշտպանության նախարարությունում

 Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, “Թավիթյան” հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին եւ հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Դավիթ Տոնոյանը, այլ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները, ռազմական կրթության ոլորտի զարգացման տեսլականը: Քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դերը ՀՀ պետական կառավարման մարմինների, այդ թվում` պաշպանության նախարարության կադրերի վերապատրաստման գործում, շնորհակալություն է հայտնել Ա.Թավիթյանին ծավալած հայանպաստ գործունեության համար:  

Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ջեյմս Ստավրիդիսը կիբերանվտանգության թեմայով դասախոսություն է անցկացրել ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների համար:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ