20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ո՞վ է մեր ոստիկանապետերին նման հայտարարություն անելու իրավունք տվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Ազգային ժողովում ՄԻՊ-ի զեկույցի ներկայացումից հետո ասաց, որ ինքը մի քանի անգամ ընթերցել է ՄԻՊ զեկույցը և ողջունում է, քանի որ շատ մասնագիտական աշխատանք է կատարվել: Արամ Մանուկյանը Կարեն Անդրեասյանին խնդրեց, որ վերջինս նաև զբաղվի Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գործով, ով այսօր հայտարարել է, թե Գյումրիի Թատերական հրապարակը հոկտեմբերի 8-ին` եռյակի հանրահավաքի ժամանակ, բազմամարդ չի լինելու:

”Ո՞վ է մեր ոստիկանապետերին նման հայտարարություն անելու իրավունք տվել: Նա գիտի, որ քիչ մարդ է գալու, թե ինքն է ամեն ինչ անելու, որ քիչ մարդ գա”,-հարցրեց պատգամավորը: 
Կարեն Անդրեասյանն արձագանքեց, որ ՄԻՊ-ը կարող է ընդունել և՛ գրավոր, և՛ բանավոր դիմում, ու Արամ Մանուկյանի այսօրվա խոսքն ընդունում է` որպես բանավոր խոսք, և այսօր իրենք վարույթ կընդունեն Վարդան Նադարյանի դեմ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ