20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Կարեն Պետրոսյանի հարցով օմբուդսմենը դիմելու է Եվրոպայի խորհրդի հանձնակատարին

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցի ներկայացման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ այս գիշեր Հայաստան է վերադարձել Ադրբեջանում մեկ տարուց ավելի ռազմագերու կարգավիճակով գտնվող հայ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, և հիշեցրեց Ադրբեջանում սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանում սպանության մասին՝ հետաքրքրվելով արդյոք ՄԻՊ-ը միջազգային կառույցներին դիմե՞լ է այս հարցով:

”Ես գրություն եմ ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին: Ցավոք, երբ գրությունս հասավ, հանձնակատարը փոխվեց, սակայն հանձնակատարի գրասենյակի՝ Ժնևի հետ, անմիջական կապի մեջ ենք եղել”,-պատասխանեց Կարեն Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ այս հարցով գործընթացներն այնքան էլ արագ չեն զարգանում: ՄԻՊ-ը հայտնեց, որ նմանատիպ գրություն երկուշաբթի օրը ուղարկվելու է ՄԻՊ-ի Եվրոպայի խորհրդի հանձնակատարին.
”Պարզապես եվրոպական կառույցներում այդ գործընթացներն այնքան էլ հրապարակային չեն”,-նկատեց Անդրեասյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ