13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հուսահատված տեսք ունեք. Ջհանգիրյանին անհանգստացնում է ՄԻՊ-ի հոգեվիճակը

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՄԻՊ-ի զեկույցի ներկայացումից հետո   ասաց, որ զեկույցը բազմաթիվ հարցեր է առաջացրել իր մոտ, սակայն այսօր այդ հարցերը չի բարձրաձայնի, քանի որ ՄԻՊ-ի մոտ հուսահատություն և նեղվածություն է նկատում:

”Զեկույցը ներկայացնելուց ես այնպիսի տպավորություն ստացա, որ դուք նեղն եք ընկել և հուսահատված եք: Բա տենց հուսահատված էս ժողովրդի շահերը ո՞նց պետք է պաշտպանեք”,- ասաց նա և հավելեց, որի իրեն մտահոգում է Անդրեասյանի հոգեվիճակը:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքը հուսահատ մարդու ոչ հոգեվիճակ և ոչ էլ արտաքին չունի:
”Այն որ ես Ազգային ժողովում ասում եմ, թե ինչ որ ինստիտուտների աջակցության կարիքն ունեմ, դեռ չի նշանակում, թե ես ընկճված եմ”: ՄԻՊ-ը շեշտեց, որ ի հեճուկս ընդդիմադիր և իշխանական ներկայցուցիչների` շարունակելու է իր պայքարը: ”Ես հուսահատված կամ թույլ չեմ, քանի որ թույլ մարդը այսքան կռիվ չի տալիս, իսկ ես շատ եմ կռիվ տալիս”,-եզրափակեց օմբուդսմենը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ