19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը չի փորձում լռեցնել ու ահաբեկել ՄԻՊ-ին. Շարմազանով-ՄԻՊ բանավեճը

 ‘’ՀՀ ԱԺ-ը  բազմակարծության ամբիոն է և պարտադիր չէ, որ պատգամավորի կարծիքը ձեր կարծիքի հետ համընկնի’’,-Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` դիմելով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, ով իր ելույթում խոսելով դատախազության մասին` ասաց, որ նրանց գործունեությունը զավեշտալի է:

‘’Եթե ընդդիմադիր կամ իշխանական պատգամավորները կարծիք են հայտնում, և այն չի համընկնում ըստ ձեզ իրականությանը, կարիք չկա այս բարձր ամբիոնից ասել զավեշտալի դեպքեր: Որևէ պատգամավոր ձեր կարծիքի մասին չի ասում զավեշտալի’’,-նշեց նա:

Շարմազանովը նկատեց, որ Անդրեասյանն ասել է, թե գլխավոր դատախազն անձնական հարձակում է  գործում իր նկատմամբ: ‘’Ըստ իս` դա զավեշտալի է, որովհետև ես նման բան չեմ լսել` լինելով Հայաստանի ներքաղաքական կյանքին ծանոթ բան: Եթե նման բան լիներ, ընդդիմադիր հատվածն էլ կասեր’’,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Ազգային ժողովը Շարմազանովի խոսքով` պատրաստ է աջակցել ՄԻՊ-ին` վեր հանելու մարդու իրավունքների ոլորտում եղած խնդիրները, բայց նա էլ պատգամավորների բազմակարծությանը պիտի վերաբերի հարգանքով:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն արձագանքելով նախ շնորհակալություն հայտնեց հորդորների համար: ‘’Բայց ձեր գնահատականներ տալու իրավունքը չի բացառում իմ գնահատականներ տալու իրավունքը: Կարծում եմ` ես էլ իրավունք ունեմ գտնել, որ որոշակի հարցադրում, ոչ թե պատգամավորը կամ իր ելույթը կարող է թվալ զավեշտալի, դա իմ իրավունքն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ’’,-նշեց նա:

Կարեն Անդրեասյանը հավելեց, որ դատախազի կողմից անձնական հարձակում է համարում այն, որ հրապարակային հայտարարության մեջ իր հայտարարության վերաբերյալ տրվում է ջղաձիգ  պիտակը: ‘’Դա արդեն անձնական հակադարձում է, դա ձև է ինձ լռեցնելու: Ես հույսով եմ, որ ԱԺ-ը կպաշտպանի ՄԻՊ-ին’’:

Ինչ վերաբերում է թվերին, նա ասաց, որ այդ թվերն այնքան տարակուսելի են, որ կարող են հանրային անվստահություն առաջացնել պետական մարմինների նկատմամբ: Շարմազանովը պատասխանեց, որ որպես քաղաքական իշխանության ներկայացուցիչ` հայտարարում է. ‘’ՀՀ որևէ իշխանություն խնդիր չի դրել ու չի կարող դնել ՄԻՊ-ին լռեցնելու և ահաբեկելու’’: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ