30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Հանրապետական” մարզադաշտը պատրաստվում է/ֆոտոշարք/

Վազգեն Սարգսյանի անվան ”Հանրապետական” մարզադաշտը նորովի է ընդունելու Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա առաջին ներտնային հանդիպումը:

Այս օրերին մարզադաշտում շինարարական աշխատանքների վերջին փուլերն են: Հարդարման և կահավորման վերջին աշխատանքներն են կատարվում թիմերի հանդերձարաններում, մրցավարների, պատվիրակների սենյակներում, մամուլի ասուլիսների, մեդիայի աշխատանքային սրահներում:

Գործելու է դեպի մարզադաշտ և տրիբունաներ մուտքի նոր՝ հատուկ բաժանիչներով և պտտադռներով (տուրնիկետներ) կահավորված էլեկտրոնային համակարգ, տեսահսկման համակարգ, որը գրանցելու է ցանկացած շարժ և գործողություն՝անվտանգության նկատառումներից ելնելով: Ստեղծվում են միջազգայնորեն ընդունված բոլոր հարմարությունները՝ ֆուտբոլիստների, երկրպագուների, մեդիայի ներկայացուցիչների համար:

Հարդարման և կահավորման վերջին աշխատանքները կարող եք տեսնել ՀՖՖ մամուլի քարտուղարության ֆոտոշարքում:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ