Քանի դեռ ժողովուրդը եռյակի կողքին չէ /վիդեո/
Սեպտեմբերի 21-ին Արցախում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որը ձեռնմուխ է եղել ”Խաղաղություն և զարգացում” կուսակցության հիմնադրմանը: Նոր քաղաքական ուժի գաղափարական հենքը սոցիալ-լիբերալիզմն է:
Ի՞նչ նպատակ ունի այս կուսակցությունը և կմիանա արդյո՞ք իշխանափոխություն պահանջող եռյակին: Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով Հայաստանում այս կուսակցության աջակիցն է:
” Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտում նոր տեսակի քաղաքական ուժ է ձեւավորվում, որը միասնական կգործի Հայաստանում եւ Արցախում: Ինչ վերաբերում է եռյակին`դեռևս որևէ հիմք չկա միանալու”, – ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Ղուկասյանը մասնակցելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, միայն թե ելույթ չի ունենա: Նրա կարծիքով՝ այս հանրահավաքը չի կարող քաղաքական շարժում սկսել` քանի դեռ ժողովուրդը եռյակի կողքին չէ:
Մանրամսաները` Henaran.am-ի տեսանյութում: