Հետաքրքիր է ԱՄՆ-ը հայերին «օգնելո՞ւ» է այնպես, ինչպես «օգնեց» քրդերին /տեսանյութ/
Երկու օր առաջ Թրամփն ասեց, որ իրենք կօգնեն հայերին։ Իսկ այսօր Թամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կկարողանա «հեշտությամբ» հասնել Լեռնային Ղարաբաղում հակամարության խաղաղ կարգավորմանը։
Հետաքրքիր է ԱՄՆ-ը հայերին «օգնելու՞» է այնպես, ինչպես «օգնեց» քրդերի՞ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրդերի մասին․
2018 թ․-Մենք շատ լավ լեզու ենք գտնում քրդերի հետ։ Մենք աշխատում են շատ օգնել իրենց։
2019 թ․-Քրդերը շատ լավ պաշտպանված են։ Եվ, ի դեպ, նրանք հրեշտակներ չեն։
**************************************
2018 թ․-Մի մոռացեք, որ դա իրենց տարածքն է։ Մենք պետք է օգնենք իրենց։ Ես ուզում եմ օգնել իրենց։
2019 թ․-Երկու երկրներ կռվում են տարածքի համար։ Դա ոչ մի կապ չունի մեզ հետ։
*************************************
2018 թ․-Նրանք կռվում էին մեզ հետ միասին։ Նրանք մեռնում էին մեզ հետ միասին։ Նրանք մեռնում էին։ Մենք տասնյակ հազարավոր քրդեր կորցրեցինք, որոնք զոհվեցին կռվելով իսլամական պետության դեմ։
2019 թ․-Մենք ոչ մի դեպքում չենք ուզում կռվել։ Չեմ կարծում, որ կա որևէ պատճառ դա անելու համար։
*************************************
2018 թ․-Իրենք զոհվում էին մեզ համար, և մեզ հետ, և իրենց համար։
2019 թ․-Այնտեղ շատ ավազ կա։ Այնտեղ շատ ավազ կա, որի հետ իրենք կարող են խաղալ։
*************************************
2018 թ․-Մենք չենք մոռանում։ Ես չեմ մոռանում։
2019 թ․-Ժամանակն է, որ մենք վերադառնանք տուն։ Մենք ոստիկանական գործակալ չենք։
*************************************
2018 թ․-Կարող եմ ասել, որ ես չեմ մոռանա։ Իրենք հիանալի մարդիկ են։
2019 թ․-Ինչպես ասացի՝ իրենք հրեշտակներ չեն։ Իրենք հրեշտակներ չեն: Նայեք։
Հարցնում է «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» անդամ Հայկ Այվազյանը։