12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Իշխանությունը մի բան է ասում, ընդդիմությունն` այլ բան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ քիչ առաջ ավարտվեց ԱԺ 6 խմբակցությունների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ նիստը: Քննարկման առարկան ‘’Շրջանառության հարկի մասին’’ ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն են, որ ուժի մեջ են մտնում այսօրվանից: ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկումը կշարունակվի վաղն առավոտյան:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, թե կառավարությունը հնչեցրել է անհրաժեշտ հարցերի պատասխանները:  ‘’Օրենքն ուժի մեջ է մտնում ամսի 1-ից, դեռ չաշխատած արդեն փոփոխությունների մասին եք խոսում: Օրենքը կաշխատի, եթե կտեսնենք, որ կառավարության հիմնավորումների մեջ ինչ-որ բան այնպես չէ, խնդիր կբարձրացնենք’’,- ասաց նա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքւմյանն էլ հայտնեց, որ բանակցությունները բավականին ծանր են ընթանում: ‘’Կառավարությունը պնդում է իր տեսակետը, մեր առաջարկներից որևէ բան առայժմ չի ընդունվել’’:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ լրագրողներին ասաց, որ կառավարությունը գուցե չի զգում իրավիճակը, ԱԺ ՀՀԿ խմբակցությունն այդ առումով մի փոքր ավելի է գիտակցում իրավիճակը: ‘’Իմ խորհուրդը հենց դա էր. տնտեսական բլոկը մի կողմ, կա հասարակական շատ լուրջ ըմբոստացման, էսկալացիայի խնդիր, Գյումրիում, այլ քաղաքներում, կարծես թե, զարգացումներ են գնում: Կառավարութունը պետք է հաշվի նստի փաստի հետ: Այս պահին կառավարությունը զարմանալիորեն ոչ մի ընդառաջ քայլ չարեց, մեր առաջարկած օրենքի կետերից, որևէ մեկն անհրաժեշտ չեն համարում ընդունել’’:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ