20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Նման լկտի պատգամավորներին պետք է կարգի հրավիրել”. վարչապետի զարմանքը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սյունիքի մարզպետի բնակչից նամակ է ստացել, որտեղ հարց է բարձրացվել մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ մարզպետին նշանակել են “սխոտդկայի” արդյունքում, և քրեական աշխարհում որոշվել է, թե ով ավելի լավ կհամապատասխանի այս պաշտոնին, ու նախապատվությունը տրվել է Սուրիկ Խաչատրյանին: 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ պատասխանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, վրա բերելով`երանի, ես պատասխանողը լինեի: ”Կարող եմ տեղս զիջել”,-կատակեց վարչապետը.

”Տիկի’ն Փոստանջյան, ես գիտեմ, որ դուք պատգամավոր եք, իրավաբան եք, բայց որ սխոդկայի մասնագետ եք, չգիտեի, դա նորություն էր: Խնդրում եմ` այս դահլիճում, որ շատ կարևոր հարթակ է մեր ժողովրդի համար, չափի մեջ խոսենք և այդ փողոցային խոսակցությունները չբերենք այս դահլիճ”:

Փոստանջյանն արձագանքեց, թե սրանք փողոցային խոսակցություններ չեն, և որ այս պաշտոնում նշանակվելու համար մարզպետը կաշառք է տվել: ”Մարզպետին նշանակում է կառավարությունը, որևէ մրցույթ չի հայտարարվել”:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Արամ Մանուկյանի` հանրահավաքում հնչեցրած հայտնի մտքերին: ”Ընդհանրապես կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են, միտինգներին հայհոյում են երկրի ղեկավարին, վարչապետին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել, և իրենց չափը ճանաչեն, ձեր արժեքի գինը դուք պիտի գնահատեք, հասկանաք: Հերիք է այս դահլիճում, փողոցում մարդկանց վիրավորեք: Ես չգիտեմ` ինչի մասին եք խոսում, եթե խոսում եք խոսելու համար, ես ձեզ հարգում եմ ու այդպես չեմ մտածում ձեր մասին:

Մենք  կառավարությունում շատ հարգալից վերաբերմունք ունենք պատգամավորների նկատմամբ, և իշխանությունները փորձում են այս ինստիտուտի պատիվը բարձր պահել: Բոլոր պատգամավորներին հորդորում եմ լինել չափի մեջ, կոռեկտության մեջ և իրենց պահվածքով հարգել գոչծադիր մարմնին: Եթե չէ, մենք ստիպված կլինենք բազմաթիվ ձևաչափերում լուրջ օպոնենտ հանդիսանալ նման մարդկանց նաև անձնական կյանքում”:

”Ինձ թվում է բժիշկ պիտի կանչել”,-ասաց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ