12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը

Ֆրանսիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը։ 

«Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցեղ Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: 

Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից: 

Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: 

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»,-ասվում է հայտարարությունում։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ