Ադրբեջանը հետագա սադրանքների համար տեղեկատվական հող է նախապատրաստում. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս ժամը 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:
Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ Նման դիտարկում է արել Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»,– հայտնում է Ստեփանյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։
Հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի շուրթերով հայտարարեց, որ հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։ Հիշեցնենք, սա սեպտեմբերի 27-ից` ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո, հրադադարի երրորդ փորձն է։