20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արզումանյանը գիտի` ուր են գնում քվեարկությունից հետո մեծամասնության ներկայացուցիչները

”Ես ահագին հաղորդումների անուններ իմացա, իմացա` ուր են գնում քվեարկությունից հետո մեր մեծամասնության ներկայացուցիչները, հավանաբար Հանրայինի հաղորդումները նայելու”,-ասյսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի հաշվետվության ներկայացումից հետո ասաց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

”Ես հեռուստատեսություն հազարից մեկ եմ նայում: Ուրախալի է, որ ազգային հավաքականի խաղերը հեռարձակում է Հ1-ը, դուք ընդունելի բացատրություն տվեցիք, բայց այդ գովազդները գուցե աընդունելի են առժամանակ, բայց անընդունելի է, որ մեկնաբանը խաղի ընթացքում գովազդում է Վիվառոյին, Տոտոյին, որ փողեց խաղադրույքը: Սա կոչ է մարդկանց խաղադրույք անելու: Սպոնսորը չի կարող թելադրել վարելու ոճը”,-հայտարարեց Արզումանյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ելույթում նշել էր, որ ընդդիմադիրները մշտապես էլ հայտարարում են, որ Հ1-ն իրենց եթեր չի տալիս: ”Երբ ասում ենք, որ ընդդիմադիրներին ձայն չի տրվում, այդպես է: Եղել են դեպքեր, երբ 2008-ի մարտի մեկից հետո մենք վարկաբեկվել ենք, Հայլուրով հրապարակվել են գաղտնալսումները, վարկաբեկելուց հետո տարիներ շարունակ հնարավորություն չենք ունեցել գալ և մեր տեսակետն ասել”,-ասաց Արզումանյանը: նա առաջարկեց ՀԸ պաշտպանել հանրային շահը, ապահովել կարծիքների բազմազանություն:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ