Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով»,- ասել է նա: «Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք »։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Associated Press-ին տված հարցազրույցում՝ նախազգուշացնելով, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ապա «միակ հաղթողը կլինի համավարակը»:
Գուտերեշը նշել է, որ նույնը կարելի է ասել Լիբիայի, Եմենի, Սիրիայի, Աֆղանստանի, աֆրիկյան Սահել շրջանի եւ այլ հակամարտությունների մասին:
«Ես այստեղ եմ՝ նրանց բոլորին կոչ անելու հասկանալ, որ պատերազմում անհնար է հաղթել»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը` հավելելով. «Միակ ճանապարհը ուժերը միավորելն է` զինադադարի, քաղաքական բանակցությունների եւ COVID-ի դեմ հաղթանակի համար: Եթե ոչ, ապա միակ հաղթողը համավարակն է»: