20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկապարտեզ

‘’Այս խնդիրը քննարկվել է, բազմաթիվ խմբակցություններ կողմ են քվերակել, հիմա ամենամեծ միտինգավոր կուսակցությունը ևս հունիսի 20-ին կողմ է քվեարկել’’,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով ‘’Շրջանառության հարկի մասին’’ ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից, որոնց դեմ բողոքի ալիք են բարձրացրել տոնավաճառների աշխատողները: Օրենքին այս պահին դեմ են արտահայտվում նաև ոչ իշխանական խմբակցությունները:

Ինչն է փոխվել, որ ժամանակին կողմ քվեարկած խմբակցությունները դեմ են արտահայտվում. հարցը, Շարմազանովի խոսքով՝ պետք է տալ հենց այդ կուսկցություններին.

՛՛Բայց մեր խնդիրն է հարթակ ստեղծել, որ քաղաքական գործիչները քննարկեն, և այդ հարթակը կա, ու այսօր կնստեն քննարկելու: Ի վերջո, պետք է խնդիրը լուծում ստանա, այնպիսին պետք է լինի լուծումը, որ բյուջեն չտուժի եւ մեր պետությունն ու ժողովուրդը չտուժեն’’:

Ըստ Շարմազանովի` ամեն ինչ պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ օրենսդրական մակարդակի վրա:  

՛՛Մի քիչ էլ դժվար է իշխանության համար, քանի որ շատ քաղաքական կուսակցություններ ամիսը մեկ կարծիք են փոխում: Ամսի 20-ին կողմ են քվեարկել, հիմա՝ մի քանի ամիս անց, ասում են` դեմ ենք: Բա ո՞րն է երաշխիքը, որ այսօր ընդունեցին, վաղը չեն դժգոհի, մանկապարտեզ չի: Դրա համար ավելի լավ է նստել քննարկել, երաշխիք չկա, որ ծափահարություններով կողմ են քվեարկել, ասում էին` շատ լավ է, որ 3.5%-1% են իջեցնում, ստվերը կրճատվում է, բյուջեն էլ կլցվի, հիմա հակառակն են պնդում: ԲՀԿ-ից որ պայքարում են, իրենք կողմ են քվեարկել’’,-մասնավորեցրեց ԱԺ փոխխոսնակը: 

Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի կողմից հարցի վերաբերյալ խոստացված արտահերթ նիստին. Շարմազանովն ընդգծեց, որ երկու օր առաջ իրենք էին հանդես եկել օրենքը քննարկելու նախաձեռնությամբ. ՛՛Արտահերթին չեկան, իրենք 60 պատգամավոր էին, 30-ը չկային: Եթե ես օրենք եմ խախտում, իրավունք չունեմ դիմացինին ասելու` դուք կարգազանց եք’’:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց` իրենց  խնդիրը մեկն է՝ օպտիմալ օրենքներ ընդունել հասարակության ու պետության համար. ‘’Բայց նաև  ընդունում են այն պնդումը, որ եթե մենք  3.5%-1%-ի ենք իջեցնում ու ստվերի դեմ պայքարում ենք, հետո ասում ենք` եկեք ստվերի դեմ չպայքարենք, ուրեմն մենք իրավունք չունենք խոսել ստվերի դեմ պայքարից: Եթե մինչ այդ այդ նույն քաղաքական ուժերն ասում են` ստվերը հիմնական խնդիրն է, ստվեր կա, հիմա ասում են` եկեք աչք փակենք, հիմա սրա վրա ենք աչք փակում, հետո էլ ուրիշ բանի վրա, պետք է օպտիմալ լուծում գտնենք’’:

Դիտարկմանը՝ հանուն ժողովրդի չարժեր, որ ՀՀԿ-ը երեկ գար ու մասնակցեր արտահերթին, ՀՀԿ խոսնակն արձագանքեց.

‘’Երբ որ արտահերթ հրավիրած քաղաքական գործիչներն իրենց ղեկավարներով, ակտիվ գործիչներով հանդերձ ներկա կլինեին նիստին, այն ժամանակ իրենք իրավունք կունենային հարցեր տալու` ՀՀԿ-ն եկել է, թե ոչ:

Պետք չէ ամեն ինչ ժողովրդի անունից ասել ու ժողովրդի հետևը պախկվել: ՀՀԿ-ը ներկայացավ, ես կայի, ԱԺ նախագահը կար, երկու օր իրար վրա նիստ ենք փակել, ուր էին մեր գործընկերները, բա եթե ժողովրդի մասին մտածում էին, ինչո՞ւ չեն տարիներով գալիս նիստերին, ժամը 6:30 թող գային, երբ արտահերթ էինք հրավիրում, ինչու իրենք չէին մասնակցում’’,-եզրափակեց Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ