15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ Գերագույն ժողովը վերահաստատել է ամբողջական իշխանափոխություն իրականացնելու ուղեգիծը

 ՀՅԴ մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել հուլիսի 5-8-ը  Լոռիում տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 17-րդ Գերագույն ժողովի կապակցությամբ: Հաղորդագրության  մեջ, մասնավորապես, ասվում է. ” ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը հուլիսի 5-8 Լոռիում գումարեց իր 17-րդ Գերագույն Ժողովը:

Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները, Ժողովը կատարել է իրավիճակի արժևորում և նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները:

Գերագույն Ժողովը ընթացավ միասնականության և համախմբվածության մթնոլորտում: Կուսակցությունը վճռական է Դաշնակցության ավանդույթների, հեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային հենասյունների վրա խարսխված իր գործուեությունը ծավալել երկրում ազատության ու արդարության, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում:

ՀՅԴ հայաստանյան կազմակերպությունը, համահայկական կառույցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրավերների հաղթահարման, Հայության արդար դատի հաղթանակի համար` մերժելով պարտվողական կեցվածքները, պարտադրելով վերջնականապես հրաժարվել հայ¬թուրքական նվաստացուցիչ արձանագրություններից:

Գերագույն Ժողովը վերահաստատում է երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու` գործող իշխանությունների հեռացման և վերջիններիս սպսարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծը:

ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ Դաշնակցությունը հանդես կգա այլընտրանքային ծրագրեր ու լուծումներ ներկայացնող քաղաքական ուժի հանգամանքով:

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վճռական է պայքարը շարունակել Հայաստանի հանրապետությունում պետության, կուսակցության և քաղաքական իշխանության նույնացման, մեր երկրում արդարության ու արդարադատության հաստատման, քաղաքացուն ազատ ապրելուն, աշխատելուն և արարելուն խանգարող բոլոր խոչնդոտների չեզոքացման ուղղությամբ:

Պետությունը թուլացնող այդ երևույթների և ձախողված տնտեսական քաղաքականության հետևանքն են ահագնացող աղքատությունը, սոցիալական բևեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, օրավուր աճող արտաքին պարտքը, ազատությունը խոչնդոտող մենաշնորհների ամրապնդումը, որոնց արդյունքում վերանում է ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու է մեր երկրում քաղաքական ընտրության միջոցով բոլոր մակարդակներում ժողովրդի իշխանության հաստատման համոզումով:

Համոզված ենք, որ ազգային նպատակների իրականացման, սոցիալական արդարության և ժողովրդավարության հաստատման երաշխիքը ազատ քաղաքացին և արդար պետությունն են:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը վճռական է այս գործում շարունակել իր ընթացքը և հետամուտ լինել ստանձնած առաքելությանը` մեր երկրում հաստատել արդարություն և ազատություն”:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով
8 հուլիսի, 2012թ.
Լոռի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ