20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անկախ պարգեւներից՝ ծառայել ու ծառայելու եմ. Պարգեւ Սրբազան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում երկրի ղեկավարն “Արցախի հերոս” բարձրագույն կոչման արժանացած Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել “Ոսկե արծիվ” շքանշան:

Իր խոսքում Նախագահը կարեւորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի եւ Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատեւել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների:

Նախագահ Սահակյանը Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական եւ հասարակական գործչի, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը: 

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Պարգեւ Սրբազանը նշեց, որ ինքը միշտ ծառայել, ծառայելու է Արցախին եւ Հայաստանին՝ անկախ կոչումներից:

“Իհարկե, պարգեւը պարտավորեցնող է, հուզված եմ, անկեղծ ասած չէի սպասում, որ կարժանանամ Արցախի բարձր պարգեւին: Աստծո օրհնությամբ թող բարօրություն լու խաղաղություն լինի Արցախ եւ Հայաստան աշխարհներում, տա Աստված, որ այսուհետեւ Ազգային հերոսի կոչման արժանան խաղաղ աշխատանքում աչքի ընկնողները”,-եզրափակեց Պարգեւ Սրբազանը:

Ի դեպ,վերջինս տեղեկացրեց, որ մեկ շաբաթով մեկնում է արձակուրդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ