Լեւոն Երանոսյանն անհետացել է․ 168.am
Այսօր լուր տարածվեց, որ Արցախ գնալու ճանապարհին ձերբակալվել է Լևոն Երանոսյանը՝ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարը: «Հրապարակի» աղբյուրը նշել էր, որ Երանոսյանը ձերբակալվել է «դավաճանների» դեմ գործի շրջանակներում»:
168.am-ի հետ զրույցում Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանն, ի պատասխան մեր հարցերին, թե որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ գործի շրջանակներում է ձերբակալվել Ոստիկանության ներքին գործերի նախկին հրամանատարը, ասաց, որ հաճույքով կպատասխաներ մեր հարցերին, բայց որևէ տեղեկություն չունի, չգիտի անգամ, թե այս պահին որտեղ է իր վստահորդը:
168.am-ը կապ հաստատեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության հետ՝ նրանց բոլորին ուղղելով նույն հարցերը:
Բոլոր կառույցներից էլ մեզ տեղեկացրին, որ որևէ առնչություն չունեն Լևոն Երանոսյանին ձերբակալելու լուրի հետ:
Մենք կփորձենք Լևոն Երանոսյանին փնտրել են նաև Արցախի Հանրապետության ուժային կառույցներում և զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ: