20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այս օրհասական պահին մեզ պետք չեն օդ կրակվող քարոզչական փամփուշտներ, թե տեսեք-տեսեք ինչ դուխով ենք մենք․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Պարոն Նիկոլ Փաշինյան, դիմում եմ Ձեզ հայ մոր իրավունքով, քանի որ հայրենիքի հավիտենության զոհասեղանին մեր երեխաներն են։

Երբ հայ զինվորները ու կամավորականները իրենց արյունն են հեղում հայրենի սահմանները պաշտպանելու համար, երբբռունցքվում է ողջ հայությունը, առավել քան երբեւէանհրաժեշտ է դառնում երկրի առաջնորդի հասուն, կշռադատված, սառը քայլը։ Ազգիս համար այս ճակատագրական պահին, դեն նետեք բոլոր վիրավորանքները, անձնական-քաղաքական շահերն ու ամբիցիաները և ճշմարիտ առաջնորդի կեցվածք որդեգրեք։

Վեր կանգնեք մանր-մունր հարցերից, քանի որ դրանք զրոյական են հայրենիքի չգոյության դեպքում։ Ասպարեզ տրամադրեք ոչ թե սեւ-սպիտակ անելով, այլ բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են խնդիրներ լուծել՝ անկախ նրանից նախկին են, թե ներկա։ Նրանք մեր ժողովրդի զավակներն են։ Եւ առաջնագծում կռվող տղաները ասվածի վառ ապացույցն են։

Այս օրհասական պահին մեզ պետք չեն օդ կրակվող քարոզչական փամփուշտներ, թե տեսեք-տեսեք ինչ դուխով ենք մենք, մեզ պետք են փորձառու, բանիմաց, գրագետ, գործիչներ, որոնք մեր երեխաների կյանքի գնով ամրագրվող իրականությունը կամրագրեն ռեալ-պոլիտիկում։ Արդար մոտեցում է պետք այս հարցին, որպեսզի Աստված մեզ օգնի։ Իսկ արդարությունն սկսվում է ապաշխարհությունից բխած արարքներով։

Ամենաիմաստուն, ամենահարուստ Սողոմոն թագավորը գրել է՝ «Երբ բազմանում են արդարները, ժողովուրդն ուրախանում է, բայց երբ անիրավն է իշխում, ժողովուրդը հառաչում է։» ԱՌԱԿՆԵՐ 29:2  

Վերջապես հասկանալ է պետք, որ անհնար է անընդհատ նույն սխալներն անելով ՝՝ դրական արդյունք արձանագրել։ Հռչակում ենք Մեր Ազգի ղեկավարների կյանքում իրական ապաշխարություն։ 

Գայանե Բաբայան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ