16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան չպետք է մասնակցի հնարավոր ապագա բանակցություններին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան չպետք է մասնակցի հնարավոր ապագա բանակցություններին։

Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում մեծացնել իր դերակատարումը Հարավային Կովկասում եւ կովկասյան թուրքերի ահաբեկիչ ղեկավարի բերանով նշում,թե հետագա խաղաղ բանակցային գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի։

Մեր բոլորիս ու նախ եւ առաջ քաղաքական ղեկավարության խնդիրը պետք է լինի թույլ չտալ նման զարգացում ՝դասեր քաղելով նախորդ դարասկզբի իրադարձություններից ։
Անհրաժեշտ է ամրացնել հայ-ռուսական իրական դաշնակցությունը՝ հնարավորինս չեզոքացնելով Թուրքիայի դերակատարումը։

Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր այլ աշխարհաքաղաքական կենտրոններից հնչող գնահատականները կարող են ունենալ ոչ այնքան կիրառական,որքան դեկլարատիվ նշանակություն։

Ինչպես 100 տարի առաջ,այնպես էլ հիմա մեր տարածաշրջանում կան թուրքական եւ ռուսական զինված ուժեր, եւ ակնհայտ է, որ թուրքական գործոնի ակտիվացման նվազման ամենաարդյունավետ դեղամիջոցը կարող է լինել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացումը ՝միեւնույն ժամանակ չբացառելով հարաբերությունների ամրապնդումը Իրանի հետ։

Թուրքիայի ներգրավումը ապագա բանակցություններում ամեն գնով պետք է բացառել»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ