08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր տղաների կյանքն ու ազգային պայքարն ի՞նչի եք այս կերպ փորձում գցել. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ի՞նչ եք անում։
 
Լրագրողները դրսում անցորդներին հարցնում են խաղաղություն եք ուզում, թե դիրքեր գրավել։
Ի՞նչն եք ինչի հետ հակադրում։ Էս ի՞նչ ֆոն ստեղծելու միտում ունեք։ Մեր տղաների կյանքն ու ազգային պայքարն ի՞նչի եք այս կերպ փորձում գցել։
 
Հետ եկեք իրականություն։ Մեզ ո՞վ է խաղաղություն առաջարկել։ Մեզ ո՞վ է ընտրության հնարավորություն տվել։
 
Մեր գոյապայքարն է։ Մի խեղեք դրա էությունը։ Ավելի ճիշտ կլինի մտածել լուծման բանալիներ գտնելու ուղղությամբ։ Ի՞նչ անենք, որ պատերազմն ավարտվի։ Մի քիչ վեր բարձրացեք ձեզ հրամցվող իներտությունից»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ