25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շնորհակալություն Արցախ, Շնորհակալություն Ստեփանակերտ…Շնորհակալություն, որ կաք… ու շնորհակալություն Տիրոջը, որ պահապան է Ձեզ…

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը Արցախից գրառում է արել ֆեյսբուքյան հանրագրում, նշելով. 

«Այսօր ստացվեց երկար քայլել Ստեփանակերտի փողոցներով, շփվել տարբեր մարդկանց հետ, հերթական անգամ զգալ նրանց ջերմությունը և տեսնել բազմաթիվ ժպտացող դեմքեր` վազվզող երեխայից մինչև 80-ին մոտ շատ առույգ ու բարի տատիկ…
Շնորհակալություն Արցախ,
Շնորհակալություն Ստեփանակերտ…
Շնորհակալություն Ձեզ` տոկունության, լավատեսության, անսահման դրական լիցքերի և հույզերի համար…
Շնորհակալություն, որ կաք… ու շնորհակալություն Տիրոջը, որ պահապան է Ձեզ… բոլորիդ և յուրաքանչյուրիդ…
Մենք էլ փորձում ենք անել մեր աշխատանքը: Երեկ հեռարձակվեց Լիլիթ Թումանյանի հետ ( Lika Tumanyan ) մեր զրույցը:
Այսօր Արման Սաղաթելյանի ( Арман Сагателян ) հետ նկարահանեցինք մեր հեղինակային հեռուստանախագծերի հերթական համատեղ թողարկումը: Փորձեցինք հնարավորինս մանրամասն քննարկել թեման, այդ թվում` արվածն ու արվելիքները:
Հուսամ, շուտով կլինի եթերում…
Ուզում եմ շնորհակալություն ասել նաև իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող մեր բոլոր ԶԼՄ գործընկերներին` Արցախի, Հայաստանի և արտերկրի:

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ