04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կուժն ու կուլան ջարդում են ՓՄՁ-ների գլխին

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ Հայաստանում տնտեսության զարգացմանը շարունակում են խոչընդոտել կոռուպցիան ու անհավասար մրցակցությունը:

“Մենք սկսել ենք մի գործընթաց, երբ ՓՄՁ-ների միջոցով ցանկանում ենք լուծել խոշոր գործատուների հարցը, իսկ դա սխալ է, ամբողջ կուժն ու կուլան կոտրվում են հենց ՓՄՁ-ների վրա: Այն խոշոր ընկերությունները կամ օլիգարխները, որ մոնոպոլիա են անում, հինգ կազմակերպության անունով թուղթ են բերում ու ասում են, որ մենաշնորհ չկա”:

Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ նոր օրենքը, որով փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է փաստաթղթեր ներկայացնեն առանձին ապրանքների վերաբերյալ։ Ապրանքի առկայության վերաբերյալ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունն առաջին անգամ նախազգուշացվում է , երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

Մակարյանի խոսքով՝ ապրանքից հրաժարվելը ՓՄՁ-ներին վատ դրության մեջ է դնում: “Եթե ասում են, որ շրջանառության հարկի փոփոխությունը ՓՄՁ-ների դեմ չի, բայց այլընտրանք չի տրվում, նշանակում է, որ կուժն ու կուլան կոտրվում է ՓՄՁ-ների գլխին:

Ենթադրվում էր, որ եթե ՓՄՁ-ն փաստաթուղթ չկարողանա ապահովել, /խոշոր հարկատուն հրաժարվի փաստաթուղթ տրամադրել/ կկարողանա նախկինի պես 3.5% հարկման դաշտում մնալ, բայց պարզվում է՝ դրա հնարավորությունը չկա և ավտոմատ պատժամիջոցների է ենթարկվելու”,-նկատեց բանախոսը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ