15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը Ռիո+20-ին հավասարակշիռ զեկույց է ներկայացրել


Այսօր Հայաստանի Հանրապետույթան կառավարության մամուլի կենտրոնում Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ասուլիս “ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթաժողովի (Ռիո +20) աշխատանքների արդյունքների ամփոփում” թեմայով:

Ասուլիսի բանախոսներն են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցացիայի» ՀԿ նախագահ, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը:

ՄԱԿ-ի Կայուն զարգացման Ռիո+20 գագաթաժողովի ղեկավար ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը իր խոսքում նշեց, որ դրան զուգահեռ կազմակերպվել է աննախդեպ միջոցառում “Կայուն զարգացման համաթվի մեթոդաբանությունը”:

“ՄԱԿ-ը իր բոլոր կառուցներով շահագրգռված է, այդպիսի մեթոդաբանությւոն ունենալու համար: Այդ մեթփոդաբանությունը արժանացել է բոլոր շահարգիռ կազմակերպությունների նույնիսկ մեր ընդդիմախոսների դրական եզրակացությանը»,-իր խոսքում ընդգծել է Տիգրան Գևորգյանը:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման Ռիո+20 գագաթաժողովին մշակվեց և ներկայացվեց այնպիսի հավասարակշիռ փաստաթուղթ, որը իրականում ներկայացնում է Հայաստանի վիճակը և ֆիքսում բոլոր մարտահրավերները:

Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Դեռ անցյալ տարվա հունիսին վարչապետի հրամանով հանձնաժողով էր ստեղծվել` գագաթաժողովից առաջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար:

“Ազգային զեկույցի մշակման համար ստեղծվել էին հինգ թեմատիկ խմբեր, որոնք պետք է ամրագրեին վերջին քսան տարում Հայաստանի ձեռքբերումներն ու ֆիքսեին այն խնդիրները, որոնք դրված էին մեր առաջ”,-ասաց նա:

Պապյանի խոսքով` զեկույցը բաղկացած է չորս գլխից, որտեղ ներկայացված են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման ուղիները և այլն: “Մենք հնարավորություն ունեցանք համեմատել մեր զեկույցը գագաթաժողովին մասնակցող այլ երկրների զեկույցների հետ, և մեր փաստաթուղթը հետաքրքրություն էր առաջացրել”,-ասաց նա:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի խոսքով` արդեն 40 տարի է, ինչ մարդկությունը որոնում է կայուն զարգացման մոդելը: Ռիո +20 գագաթաժողովը առաջ քաշեց այդ հարցը: “Ռիո+20-ը եզակի առիթ ընձեռեց տեղաշարժ արձանագրելու մեր ջանքերում և անցնելու դինամիկ, արդարացի և գործուն մոդելի:

Միջոցառման ընթացքում եղան նվիրատվությունների խոստումներ` 510 մլն դոլար, որոնք ուղղվելու են էներգախնայողությանը, բնապահպանական աղետների վերացմանը: Հայաստանը Ռիո+20-ին պատշաճ ներկայացավ”,-գնահատեց Գերչևան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ